Հերթական էլիտար հարսանիքը «Փարավոնում»․ «Հրապարակ»


Հերթական էլիտար հարսանիքը «Փարավոնում»․
«Հրապարակ»
Հոկտեմբեր 24 09:34 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 20-ին «Փարավոն» ռեստորանային համալիում տեղի է ունեցել Արտակ Սարգսյանի դստեր հարսանիքը, փեսացուն Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցի համասեփականատերերից մեկի որդին է: Ներկա է եղել ՀՀ քաղաքական էլիտան, բացի վարչապետ Կարեն Կարապետյանից. Արա Բաբլոյանը Լեհաստանում էր, պատգամավորական կորպուսը ներկայացված է եղել մեծ կազմով:

Չնայած հարսանյաց հանդեսը Ծառուկյանի օբյեկտում էր, ի տարբերություն հավերժ «ներկա» Սամվել Ալեքսանյանի, վերջինս չի եղել: Ներկա է եղել ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը, իսկ ՊԵԿ-ի նոր ղեկավար Վարդան Հարությունյանը չի եղել։ Ոմանք կարծել են, որ պատճառը, հնարավոր է, ստուգումներն են ՍԱՍ-ում, սակայն նրա զավակները ներկա են եղել:

Հարսանիքը գրանցել է վերջին ժամանակների սենսացիան. Սերժ Սարգսյանը չի պարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում