Քանի՞ անգամ քննիչները չեն կատարել դատախազների ցուցումները. «Ժողովուրդ»


Քանի՞ անգամ քննիչները չեն կատարել դատախազների ցուցումները. «Ժողովուրդ»
Հոկտեմբեր 24 08:16 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, որ 2017թ. առաջին կիսամյակում հետաքննություն եւ նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված իրավախախտումների փաստերով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել են 81 միջնորդություններ: Միաժամանակ այդ ընթացքում վարույթից հեռացվել է հետաքննություն եւ նախաքննություն իրականացնող 59 անձ: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը դեռ հոկտեմբերի 9-ին հայտարարել էր, թե քննիչները շատ հաճախ դատախազի ցուցումներն անտեսում են կամ պատշաճ չեն կատարում: Գլխավոր դատախազից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է, թե քանի՞ այսպիսի դեպք է գրանցվել: «Միայն 2017թ. առաջին կիսամյակում դատախազների կողմից քրեական գործերով նախաքննության եւ հետաքննության մարմիններին տրվել է թվով 811 գրավոր ցուցում, որոնցից 30-ի կապակցությամբ ներկայացվել է գրավոր առարկություն: Բայց բավարարվել է դրանցից երկուսը միայն»,- հայտնել է գլխավոր դատախազը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում