Վրաստանում ՀՀ նոր դեսպան կունենանք. «Հրապարակ»


Վրաստանում ՀՀ նոր դեսպան կունենանք. «Հրապարակ»
Հոկտեմբեր 24 07:46 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` առաջիկա օրերին առանց բարդությունների կհաստատվի Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ագրեմանը: Գործի «սահունությունն» ապահովել է նրա քավոր ու վաղեմի ընկեր Գագիկ Բեգլարյանը` Չոռնին: Բանն այն է, որ վերջինս ջերմ հարաբերություններ ունի վրացական էլիտայի, հատկապես նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ, որն Իվանիշվիլու շրջապատից է: Բեգլարյանը Ղարիբաշվիլու հետ մտերմացել է իր քավորի՝ Սամվել Կարապետյանի միջոցով։ Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին տրանսպորտի եւ կապի երբեմնի նախարար Գ. Բեգլարյանի որդու հարսանիքի պատվավոր հյուրերի թվում էր: Ինչ վերաբերում է Սերգեյ Մինասյանին, ապա մեր աղբյուրն ասաց. «Անգործ չի մնա, Սերգեյը լուրջ դիվանագետ է»: Ի՞նչ պաշտոն կստանա եւ ո՞ր երկրում։ «Ասենք` էլի գրեք, մարդն էլի՞ տուժի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում