Հոկտեմբերի 24-ի աստղագուշակ


Հոկտեմբերի 24-ի աստղագուշակ
Հոկտեմբեր 24 01:02 2017

Խոյ

Ակտիվ ու հագեցած օր է սպասվում։ Բազում խնդիրների կհանդիպեք, որոնց լուծումը ձեզանից շատ էներգիա կպահանջի։ Հետաքրքիր հանդիպումների օր է։ Եթե երեկույթ գնալու հրավեր ստանաք, մի մերժեք, հենց այդտեղ կհանդիպեք ձեր կեսին։

Ցուլ

Խաղաղ ու հանգիստ օր է սպասվում։ Ոչ մի խնդիր, ոչ մի պրոբլեմ չեք ունենա, միակ պրոբլեմը կախված կլինի ֆինանսի հետ։ Այսօր խորհուրդ չի տրվում կրեդիտ վերցնել, կամ շռայլություն թույլ տալ։

Երկվորյակ

Այսօր ձեր թշնամին ձեր լեզուն կլինի։ Ոչ մի իրավիճակում մի խոսեք ավելորդ։ Զուսպ եղեք, պատեհ, անպատեհ պահերի մի խոսեք, հակառակ դեպքում ամեն ինչ ձեր դեմ շուռ կգա։

Խեցգետին

Այսօր դուք բոլորի ուշադրության կենտրոնում կլինեք։ Բայց զգույշ եղեք, անծանոթներին կամ նոր ծանոթներին մի վստահեք։

Առյուծ

Շատ վատ շրջան է հարաբերություններ պարզելու համար, եթե ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտ ունեք, թողեք դրա հարթելու պրոցեսը հաջորդ օրվա, քանի որ այսօր ինչ էլ որ անեք, դրական արդյունքի չեք հասնի։

Կույս

Փորձեք ուշադիր լինել շրջապատի հանդեպ, սիրեք ու կսիրվեք։ Հատկապես ուշադրություն դարձրեք սիրելիին, մի հաճելի բան պատրաստեք նրա համար։

Կշեռք

Ոչ մի փոփոխություն չի սպասվում, ամեն դեպքում դեպի վատը ոչինչ չի ընթանա։ Ստաբիլ օր է այնպես որ զբաղվեք ձեր սիրելի հոբբիյով։

Կարիճ

Դուք կլցվեք նոր էներգիայով, նոր ուժով։ Ձեզ կթվա, թե ոչինչ չի կարող կանգնեցնել ձեզ և ճիշտ էլ կթվա։ Դուք այս փուլում կարող եք անել այն, ինչ ցանկանում եք և կպասկվի հաջողությամբ։

Աղեղնավոր

Առանց վախենալու պլանավորեք ապագայի ծրագրեր։ Ցանկացած բան, որ կձեռնարկեք այս շրջանում, կպսակվի հաջողությամբ։ Մի վարանեք ու շարժվեք առաջ։

Այծեղջյուր

Շրջապատի հետ հարաբերությունները հնարավոր է լարված լինել։ Այն ամենը ինչ պահանջվում է ձեզանից, լինել զիջող և ամեն ինչ հարթ կընթանա։

Ջրհոս

Եթե ինչ որ բան չի ստացվում այնպես, ինչպես պլանավորել եք, մի հուսահատվեք, ամեն ինչ դեռ առջևում է։ Սա պարզապես մի շրջան է, որը շատ արագ կավարտվի։

Ձկներ

Սիրային հարցերում ձեզանից ջանքեր կպահանջվեն, որպեսզի ամեն ինչ հարթ լինի։ Հնարավոր է սիրելին ձեզ նեղացնի, բայց դա այն հարցը չի լինի, որի շուրջ արժե երկար վիճել։