Տոկիոյի «Emonster» ընկերությունը դատի է տվել «Apple»-ին


Տոկիոյի «Emonster» ընկերությունը դատի է տվել «Apple»-ին
Հոկտեմբեր 23 23:21 2017

Տոկիոյի «Emonster» ընկերությունը դատի է տվել «Apple»-ին «iPhone X»-ում «անիմոջի» ապրանքանիշն օգտագործելու համար, հայտնում է Gazeta.ru-ն:

«Emosnter»-ի ղեկավարը հայտարարել է, որ «Apple»-ն անօրինականորեն յուրացրել է «Animoji» անվանումը. դեռևս 2014 թվականին ճապոնական ընկերությունը համանուն բջջային հավելված էր թողարկել, որը թույլ էր տալիս ընկերներին անիմացիոն «սմայլիկներ» ուղարկել:

Նշվում է, որ «iPhone X»-ի նոր գործառույթը նույնպիսի անվանում է ստացել: Դրա և դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի շնորհիվ «Apple»-ի դասական էմոջիները կարող են կրկնել սմարթֆոնի տիրոջ զգացումները:

«Emonster»-ը հայտարարել է, որ «Apple»-ն, իբր, փորձել է գնել ապրանքանիշը, սակայն մերժումից հետո որոշել է այն կանխամտածված օգտագործել անօրինականորեն: