Գերմանիան Իսրայելին երեք սուզանավ կմատակարարի


Գերմանիան Իսրայելին երեք սուզանավ կմատակարարի
Հոկտեմբեր 23 22:20 2017

Գերմանիայի կառավարությունը հավարություն է տվել Իսրայելին երեք սուզանավեր մատակարարելու մասին որոշմանը: Սուզանավերը կառուցվել են ThyssenKrupp Marine Systems ընեկերության նավաշինարաններում:

Այս մասին հաղորդել է Գերմանիայի կանցլերի պաշտոնկան ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգը, հաղորդում է DW-ն:

Սպասվում է, որ այս հարցով փոխըմբռնման միջկառավարական հուշագիրը կստորագրվի մինչեւ հոկտեմբերի 23-ի օրվա վերջը:

Գործարքը կնքվում է Բեռլինի ֆինանսական աջակցությամբ: Համաձայնագրի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 1,5 միլիարդ եվրո, հաղորդում է dpa-ն:

Բեռլինում հավաստիացնում են, որ բանակցությունների վերջնական փուլում հաշվի են առնվել պայմանագրի կնքման հետ կապված «բոլոր ակտուալ ասպեկտները»: