Դրաքսլերը կարող է տեղափոխվել Լիվերպուլ


Դրաքսլերը կարող է տեղափոխվել Լիվերպուլ
Հոկտեմբեր 23 21:53 2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը կարող է կարիերան շարունակել Անգլիայում:

Ըստ «Sky Sports»-ի՝ գերմանացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»:

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի գործողություններին հետևում է անձամբ Յուրգեն Կլոպը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դրաքսլերի տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիան»: