Մոսկվայում կրակել են Բաքվին ռուսական զենք վաճառելու պաշտպան ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի բնակարանի վրա


Մոսկվայում կրակել են Բաքվին ռուսական զենք վաճառելու պաշտպան ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի բնակարանի վրա
Հոկտեմբեր 23 20:46 2017

Մոսկվայում անհայտ անձը կրակել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի բնակարանի վրա, որը գտնվում է Ստարովոլինսկայա փողոցի վրա։

RenTV-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել դեռևս հոկտեմբերի 14-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել, կոտրվել են տան ապակիները։

Փաստի առթիվ հոկտեմբերի 19-ին քրեական գործ է հարուցվել «Խուլիգանություն» հոդվածով։

Հիշեցնենք, որ Ռոգոզինը դեռևս ապրիլին Բաքվում հայտարարել էր, որ Ռուսաստանը կշարունակի պայմանագրերին համաձայն զենք մատակարարել Ադրբեջանին։