Այն պահը,երբ 5 նախկին նախագահ միանգամից նույն բեմում են


 Այն պահը,երբ 5 նախկին նախագահ միանգամից նույն բեմում են
Հոկտեմբեր 23 20:20 2017

Տեխասում բարեգործական համերգի ժամանակ, որի հասույթը կուղղվի փոթորիկներից տուժածներին, բեմ են բարձրացել ԱՄՆ նախկին նախագահները, որոնք տարբեր ժամանակաշրջաններում ղեկավարել են երկիրը:


Հավաքվածների առջև հանդես են եկել ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը (1977—1981), 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-ավագը (1989—1993), նրա որդին՝ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը (2001—2009), 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը (1993—2001) և 44-րդ նախագահ Բարաք Օբաման (2009 — 2017), գրում է ՌԲԿ-ն The New York Times-ի վրա հղումով:


Այդ քանակի նախկին ԱՄՆ նախագահներն առաջին անգամ էին միասին բեմ բարձրանում: Իր նախորդներին հատուկ տեսաուղերձով ողջունել և միջոցների հավաքագրմանը նպաստելու համար շնորհակալություն է հայտնել գործող նախագահ Դոնալդ Թրամփը: