Հակառակորդը դարձյալ խախտել է հրադադարը` կիրառելով «Սպայկ» հրթիռ


Հակառակորդը դարձյալ խախտել է հրադադարը` կիրառելով «Սպայկ» հրթիռ
Հոկտեմբեր 23 19:45 2017

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՊԲ լրատվական ծառայությունից:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, շփման գծում լարվածությունը չխորացնելու համար, շարունակել են ցուցաբերել զսպվածություն և պատասխան գործողությունների չեն դիմել: