Սևանում բախվել են «Մերսեդես Բենս» և «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաներ. ուղևորուհին մահացել է


Սևանում բախվել են «Մերսեդես Բենս» և «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաներ. ուղևորուհին մահացել է
Հոկտեմբեր 23 16:53 2017

Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Սևան քաղաքի Արա Գեղեցիկի փողոցում բախվել են «Մերսեդես Բենս» և «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «Մերսեդես Բենս»-ի ուղևորուհին՝ 1949 թ. ծնված Ամալյա Վարդանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 18.05-ին, Ամալյա Վարդանյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն: