Ավտովթար Տ.Պետրոսյան փողոցում


Ավտովթար Տ.Պետրոսյան փողոցում
Հոկտեմբեր 23 14:17 2017

Հոկտեմբերի 23-ին, ժամը 07:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տ. Պետրոսյան փողոցում՝ Եղնիկ խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Opel Vectra B մակնիշի 33 UV 822 (վարորդ՝ 1973 թ. ծնված Ա. Օ.) և ՎԱԶ-2115 մակնիշի 35 GX 947 (վարորդ՝ 1998 թ. ծնված Է. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. Оpel Vectra B մակնիշի ավտոմեքենայից առկա է արտահոսք. տուժածներ չկան:

Փրկարարները դադարեցրել են Оpel Vectra B մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: