Դիլիջանի ոլորաններում 83-ամյա վարորդի մեքենան գլորվել է ձորը. կան վիրավորներ


Դիլիջանի ոլորաններում 83-ամյա վարորդի մեքենան գլորվել է ձորը. կան վիրավորներ
Հոկտեմբեր 23 19:17 2017

Հոկտեմբերի 22-ին, ժամը 17:06-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դիլիջանի ոլորաններում (5-րդ ոլորան) «Վազ 2106» մակնիշի 67 TT 666 (վարորդ՝ 1934 թ. ծնված Գ. Թ.) պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել դեպի ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ՝ վարորդը և ուղևոր՝ 1942 թ. ծնված Գ. Բ.-ը, տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:



loading...