Շրթներկ թխահերների համար. ինչպես ճիշտ կողմնորոշվել


Շրթներկ թխահերների համար. ինչպես ճիշտ կողմնորոշվել
Հոկտեմբեր 23 00:03 2017

Շրթներկը ցանկացած կնոջ դիմահարդարման ամենակարեւոր բաղադրիչներից է և պետք է ճիշտ ընտրված լինի: Հատկապես բարդություններ են առաջանում շրթներկ ընտրելիս այն կանաց մոտ, ովքեր ունեն մազերի չափազանց խիտ ու աչքի ընկնող գույն, քանի որ մազերը որոշ դեպքերում պարզապես ստվերում են դեմքը, ասել է թե, պահանջում են վառ դիմահարդարում: Խոսքը մասնավորապես վերաբերում է սևահերներին: Ագռավի թևերի պես սև մազեր ունեցող աղջիկներին, ավելի քան որևէ ուրիշ մեկին, ծանոթ է շրթներկ ընտրելու բարդությունը: Այսօր կփորձնք օգնել հենց նրանց:

Եվ այսպես, որպեսզի Ձեր մազերի սևության մեջ շուրթերն ընկալելի լինեն, գնեք վառ գույների շրթներկներ: Ուշադրություն դարձրեք Ձեր աչքերի գույնին: Եթե աչքերը ևս մուգ գույնի են, ապա առօրյա դիմահարդարման համար նախապատվությունը տվեք վարդագույնի խիտ երանգներին, իսկ երեկոյան դիմահարդարման համար վերցրեք խամրած կարմիր կամ, այսպես կոչված, մորու գույնի շրթներկեր:

 

Ածխի պես սև մազերի ու կապույտ աչքերի համադրությունը անչափ հազվադեպ է հանդիպում, բայց և այնպես, եթե օժտված եք հենց նման արտաքինով, սկսեք օգտագործել մարջանագույն շրթներկ:

Եթե Ձեր մազերն այնքան մուգ շագանակագույն են, որ ավելի շատ սև են հիշեցնում, ապա Ձեզ համար անփոխարինելի են խամրած կարմիրը, մուգ վարդագույնը, շագանակագույնի ու կարմիրի խառնուրդը:

 

Եթե բացի մուգ շագանակագույն վարսերից առանձնանում եք նաև աչքերի բաց գույնով, ապա նախապատվությունը տվեք շագանակագույն շրթներկերին, իսկ երեկոյան դիմահարդարման համար օգտագործեք կարմրավարդագույն երանգներ: