Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը լավագույնն է Եվրոպայում


Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը լավագույնն է Եվրոպայում
Հոկտեմբեր 22 15:29 2017

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց երիտասարդական հավաքականը լավագույնն է Եվրոպայի առաջնության թիմային պայքարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող մրցաշարում Հայաստանի Մ23 տարեկանների թիմը նվաճել է 8 ոսկե մեդալ՝ դառնալով թիմային հաշվարկով առաջինը Եվրոպայի առաջնությունում: Երիտասարդ ծանրորդները նվաճել են նաև մեկական արծաթե և բրոնզե մեդալներ:

Հայաստանի կանանց մինչև 20 տարեկանների թիմը ևս առաջինն է թիմային հաշվարկում, որտեղ հայ ծանրորդները նվաճել են 6 ոսկե մեդալ:

Եվրոպայի երիտասարդների այս առաջնությունում չեմպիոններ դարձան Անդրանիկ Կարապետյանը, Գոռ Մինասյանը, Կարուշ Ղուկասյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Սոնա Պողոսյանը, Արփինե Դալալյանը: