Ինչքան կալորիա է այրվում տնային գործերն անելիս. նիհարեք առանց հատուկ ջանքերի


Ինչքան կալորիա է այրվում տնային գործերն անելիս. նիհարեք առանց հատուկ ջանքերի
Հոկտեմբեր 22 23:19 2017

Մինչ մենք ժամանակ ենք անցկացնում ֆիթնես սրահներում ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար, այդ ընթացքում տնային տնտեսուհիներն այրում են կալորիաները՝ նույնիսկ չգիտակցելով դա… Մի խոսքով' սիրելի լեդիներ, պարզվում է՝ նիհարելու վատ տարբերակ չէ տնային գործերով զբաղվելը:

Յուրաքանչյուր տնային աշխատանք այրում է որոշակի չափով կալորիա. թե ինչից՝ ինչքան, դիետոլոգներն արդեն մոտավոր հաշվել են: Հետևեք այս ցուցակին և ավելի մեծ սիրով կկատարեք տնային աշխատանքները, իսկ փոխարենը կստանաք ավելորդ կիլոգրամների կորուստ և հարազատների հիացմունքը:

120 կկալ-հատակի լվացում' ծնկների վրա նստած,
120 կկալ-լոգասենյակի սալահատակի լվացում,
110 կկալ-լոգարանի և լվացարանի լվացում,
110 կկալ-վարագույրների, ծածկոցների՝ ձեռքով լվացում,
60-80 կկալ-կահույքի մաքրում,
60 կկալ-փոշեկուլով փափուկ կահույքի և գորգերի մաքրում,
50 կկալ-ամանների լվացում,
35 կկալ-երկտեղանոց անկողնու սպիտակեղենի փոխում,
30 կկալ- բանջարեղենի մաքրում դանակով: