Բրիտանացին ընկերուհուն առաջարկություն է արել՝ վախենալով ինքնաթիռի կործանումից


Բրիտանացին ընկերուհուն առաջարկություն է արել՝ վախենալով ինքնաթիռի կործանումից
Հոկտեմբեր 22 22:38 2017

Բրիտանացի Քրիս Ջինսը ցանկացել է առաջարկություն անել ընկերուհուն՝ Քեյսի Կինչելլեին Բալիում հանգստի ժամանակ։ Սակայն նա ստիպված է եղել դա անել ինքնաթիռում։ Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, ինքնաթիռը սկսել է կտրուկ կորցնել բարձրությունը, և երբ թթվածնային դիմակները սկսել են ցած թափվել, Քրիսը վախեցել է, որ այդպես էլ չի հասցնի սիրելիին իր ձեռքն ու սիրտն առաջարկել։

 «Բարեբախտաբար, նա համաձայնեց։ Մենք հաստատել ենք մեր որոշումը ևս մեկ անգամ՝ արդեն ցամաքում»,-ասել է բրիտանացին լրագրողներին։

Նշենք, որ Ավստրալիայից Բալի չվերթն իրականացրել է AirAsia ավիաընկերությունը։ Ավիափոխադրողի ներկայացուցիչները միջադեպը բացատրել են տեխնիկական խնդիրներով։ Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ավստրալական Փերթ քաղաքի օդանավակայանում, ոչ ոք չի տուժել։