Բաց նամակ ՀՀ կառավարությանը՝ ազատամարտիկներից


Բաց նամակ ՀՀ կառավարությանը՝ ազատամարտիկներից
Հոկտեմբեր 22 22:14 2017

Հարգարժան ՀՀ վարչապետ, Դուք լավ գիտեք, որ շատ ազատամարտիկներ բնակարանի կարիք ունեն և երկար տարիներ, անհույս սպասում են իրենց հերթին: Բայց երևի թե մի քանի տասնյակ տարի էլ դեռ պետք կգա ,որ պետությունը կարողանա իր զավակներին, որոնք իրենց կյանքի ու առողջության գնով ազատագրեցին Հայրենիքը՝ բնակարանով ապահովվի: Առաջարկում ենք, այն ազատամարտիկները, ովքեր ունեն բնակարանի կարիք կառավարության համապատասխան որոշումով, կարողանան օգտվել արտոնյալ պայմաններով Հիփոթեկային վարկավորումից, լավ կլինի առանց կանխավճարի և անտոկոս կամ քիչ տոկոսներով:

Դրանով և պետության բեռը կթեթևանա և շատ Հայ ընտանիքներ իրենց, իսկ գումարով կկարողանան տանիք ունենալ Հայրենիքում: Երկրորդ առաջարկը վերաբերվում է առողջապահության ոլորտին, որտեղ ազատամարտիկներին դժվարամատչելի և թանկ վիրահատությունները փոխհատուցվում են մասնակիորեն, պետության մասնակցության չափով: Խնդրում ենք փոխեք այս որոշումը, քանի որ ոչ մի Ազատամարտիկ չի կարող թեկուզ մասնակի վճարել բուժման ԹԱՆԿ ծախսերը,որոնք միլիոններ են կազմում: Մեզ թվում է, որ իրենք արդեն իսկ վճարել են իրենց կյանքն ու առողջությունը նվիրաբերելով Հայրենիքին: Հուսով ենք, որ այս երկու առաջարկները տեղ կգտնեն ՁԵՐ բարեփոխումներում:

Հարգանքներով` ՀՀ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Նախաձեռնողներ՝ ՀԱԿՈԲ ԴԱՇՅԱՆ (ՀԱՊՀ դասախոս)

ՄԱՐԱՏ ՍԵՎՈՅԱՆ(ԶՊԳ-Ի Տ/Կ տնօրեն)