Ամերիկյան հյուրանոցներից մեկում որոտացած պայթյունի հետևանքով տուժել է 5 մարդ


Ամերիկյան հյուրանոցներից մեկում որոտացած պայթյունի հետևանքով տուժել է 5 մարդ
Հոկտեմբեր 22 15:15 2017

ԱՄՆ Մանսֆիլդ քաղաքի հյուրանոցներից մեկում որոտացած պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 5 մարդ, այս մասին հաղորդում է NBC հեռուստաընկերությունը:

Ըստ տեղական իշխանությունների փոխանցած տեղեկության՝ տուժածների ստացած վնասվածքները որևէ վտանգ չեն ներկայացնում նրանց կյանքի համար: Տուժածներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել ուղղաթիռով:

Առայժմ ճշտվում են պայթյունի պատճառները:

Այլ տեղեկություններ չեն հաղորդվում: