Գերմանիայում 5500 եվրոյով վաճառքի են դրել 41 տարվա ՎԱԶ-2101


Գերմանիայում 5500 եվրոյով վաճառքի են դրել 41 տարվա ՎԱԶ-2101
Հոկտեմբեր 22 14:39 2017

Գերմանիայում վաճառքի են դրել 1976 թվականի ՎԱԶ-2101 մակնիշի ավտոմեքենա։ Սեփականատիրոջ խոսքով՝ մեքենայի վազքը կազմում է ընդամենը 7000 կմ։

Վաճառքի հայտարարության հեղինակը նշում է, որ մեքենան վերանորոգվել է և ունի իդեալական տեսք։ Մեքենայի արժեքն է 5500 եվրո։ Այն աշխատում է 1.2 լիտրանոց շարժիչով՝ քառաստիճան «մեխանիկայով»։ Շարժիչի հզորությունը կազմում է 60 ձիաուժ։



loading...