Էրդողանն ու Ալիևը միասին կփորձարկեն ԲԹԿ երկաթուղին


Էրդողանն ու Ալիևը միասին կփորձարկեն ԲԹԿ երկաթուղին
Հոկտեմբեր 22 14:05 2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամսվա վերջին Բաքու կուղևորվի՝ մասնակցելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային միջանցքի բացմանը։ Նրա խոսքով՝ իրենք այդ այցին հատկացրել են 2 օր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ստամբուլում պատասխանելով Space հեռուստաալիքի թղթակցի հարցին։

Էրդողանը հավելել է, որ արարողությունից բացի, Բաքվում ինքը կմասնակցի Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակով ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին։ Էրդողանի խոսքով՝ ինքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մտադիր է գնացքով անցնել նոր երթուղով։