Անջելինա Ջոլին պատմել է՝ ինչ կա իր հոգում


Անջելինա Ջոլին պատմել է՝ ինչ կա իր հոգում
Հոկտեմբեր 23 05:16 2017

Անջելինա Ջոլին The Sunday Telegraph պարբերականին անկեղծ հարցազրույց է տվել:

«Շատ դժվար է: Ինձ բոլորովին դուր չի գալիս մենակ լինելը, սա այն չէ, ինչ ես ուզում էի: Սրանում ոչ մի լավ բան չկա, և ինձ համար շատ դժվար է: Հնարավոր է՝ ես երբևէ հաղթահարեմ իմ խնդիրները»,- խոստովանել է դերասանուհին:

Հետաքրքիր է, որ հենց «դժվարությունների» պատճառով, որոնց մասին դերասանուհին ասել հարցազրույցում, նրան քննադատում է նախկին ամուսինը՝ Բրեդ Փիթը: Փիթը չի կիսում նախկին կնոջ հայացքները երեխաների դաստիարակության հարցում, մասնավորապես, որ երեխաները սովորում են տանը, ոչ թե պանսիոնատում, նաև որ անտեսում են ճիշտ սննդակարգը:

Ջոլին նշել է, որ չնայած դժվարություններին՝ ուժեղ է. «Ես չեմ ակնկալում, որ բոլորը կհասկանան ինձ և կընդունեն իմ վարքը, և դա նորմալ է: Գլխավորը՝ ես գիտեմ՝ ով եմ, և իմ երեխաները դա գիտեն»,- ասել է դերասանուհին: