Mercedes-Benz-ը հետ է կանչում մոտ 1 մլն ավտոմեքենա


Mercedes-Benz-ը հետ է կանչում մոտ 1 մլն ավտոմեքենա
Հոկտեմբեր 22 21:50 2017

Ավելի քան 1 մլն Mercedes-Benz ավտոմեքենաներ հետ կկանչվեն ողջ աշխարհում՝ անվտանգության բարձիկների հետ կապված խնդրի պատճառով: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Mercedes-Benz-ի արտադրող Daimler AG ընկերությանը:

Երկուշաբթի օրը Sky News-ը հայտնել էր Մեծ Բրիտանիայում 400 հազար մեքենաների հետկանչման մասին: Հաղորդվում է, որ 495 հազար մեքենա հետ կկանչվի ԱՄՆ-ում, 76 հազարը՝ Կանադայում, մի քանի հազարն էլ Գերմանիայում: Հետկանչը կվերաբերի 2012-2018թթ.-ների A, B, C, E, ինչպես նաև CLA, GLA և GLC մոդելներին:

Նշվում է, որ անվտանգության բարձիկների խնդրի պատճառով մի քանի տասնյակ վարորդներ վնասվածքներ են ստացել, մահվան դեպքեր չեն եղել: