Աճուրդի է հանվել աշխարհում միակ Rolls-Royce պիկապը


Աճուրդի է հանվել աշխարհում միակ Rolls-Royce պիկապը
Հոկտեմբեր 22 20:00 2017

Նոյեմբերի 11-ին աճուրդի է հանվելու աշխարհում միակ «Rolls-Royce պիկապը»: Մեկնարկային գինը տատանվում է 50-70 դոլարի միջև: «Bonhams » աճուրդի տան տվյալներով՝ այս ավտոմեքենան պատկանել է ֆերմեր Լինդլի Բոտուելլին:

Մեքենան արտադրվել է 1926 թվականին՝ Սփրինգլֆիլդի գործարանում: Առաջին գնորդը Սանտա-Մոնիկայի բնակչուհի Լիլիան Մակքլերգն է եղել, իսկ Բոտուելլը մեքենան ձեռք է բերել 1940-ականներին և որոշել է այն վերափոխել պիկապի:

Այս մեքենայով Բոտուելլը տեղափոխել է իր ֆերմայում աճեցրած բերքը: