Նյու Դելիում օդի աղտոտվածության մակարդակը գերազանցել է նորման 15 անգամ


Նյու Դելիում օդի աղտոտվածության մակարդակը գերազանցել է նորման 15 անգամ
Հոկտեմբեր 22 19:24 2017

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում օդի աղտոտվածության մակարդակը գերազանցել է նորման 15 անգամ։

Նախօրեին երկրի բնակիչները նշել են հինդուսական Դիվալի տոնը, որի ծեսերից մեկը ճայթրուկների և հրավառությունների արձակումն է։ Բնակիչները հավատում են, որ դրանք վանում են չար ուժերը։

Արդյունքում օդում վտանգավոր մասնիկների պարունակությունը քաղաքի արևմուտքում մեկ խորհանարդ մետրում հասել է 1600 միկրոգրամ ցուցանիշի, մինչդեռ նորման կազմում է 100 միկրոգրամ։



loading...