2017-ի վերջին Հայաստանի արտաքին պարտքը կհասնի 6.7 միլիոն ԱՄՆ դոլարի


2017-ի վերջին Հայաստանի արտաքին պարտքը կհասնի 6.7 միլիոն ԱՄՆ դոլարի
Հոկտեմբեր 22 12:13 2017

Հայաստանի պետական պարտքը 2016 թ. գերազանցել է 50 տոկոսը, սակայն ըստ կանխատեսվող ցուցանիշների` նախատեսվում է 2022թ. մակարդակն իջեցնել` մոտեցնելով 40 տոկոսի: Այս մասին Հանքավանում տնտեսական ոլորտի լրագրողների համար մեկնարկած սեմինարի ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։

Փոխնախարարի խոսքով, Հայաստանում պարտքը կայունացնող ներկա կանոններն են` կառավարության պարտքը չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի 60 տոկոսը: Հիսուն տոկոսը գերազանցելու դեպքում հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի վերջին երեք տարիների ծավալների ﬕջին ցուցանիշի 3 տոկոսը:

Հայաստանի արտաքին պարտքը 2017 թվականին կանխատեսվում է, որ կհասնի մինեւ 6.7 միլիոն ԱՄՆ դոլարի: Այս մասին սեմինար- քննարկման շրջանակներում նշեց Ֆինանսների նախարարության պետական կառավարման գործառնական բաժնի պետ- վարչության պետի տեղակալ Սամվել Խանվելյանը: Այս պահի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 6.3 միլիոն ԱՄՆ դոլար, որից կառավարության պարտքը կազմում է 5.7 միլիոն ԱՄՆ դոլար, եւս 611 միլիոնի պարտք ունի Կենտրոնական բանկը:
Իսկ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատ ունենք արտաքին պարտքի աճ: