Գոռ Մինասյանն էլ դարձավ Եվրոպայի չեմպիոն


Գոռ Մինասյանն էլ դարձավ Եվրոպայի չեմպիոն
Հոկտեմբեր 22 11:39 2017

Դուրեսում (Ալբանիա) ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ 20 եւ Մ 23) առաջնությունը:

Մրցահարթակը վերջինը տրամադրվեց Մ 23 տարեկան գերծանր քաշայիններին, որտեղ գերազանց հանդես եկավ Գոռ Մինասյանը: Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի առավելություն այնքան մեծ էր, որ նա «առանց մեծ ջանքերի» նվաճեց բոլոր ոսկիները՝ պոկումում ցույց տալով 200 կգ, հրումում՝ 220 կգ եւ երկամարտում՝ 420 կգ: Ընդ որում, Գոռ Մինասյանը հրաժարվեց երրորդ մոտեցումներից:



loading...