Լոզանում բացվել է քաղցրահամ ջրով՝ Եվրոպայի խոշորագույն ակվարիումը


Լոզանում բացվել է քաղցրահամ ջրով՝ Եվրոպայի խոշորագույն ակվարիումը
Հոկտեմբեր 22 19:07 2017

Շաբաթ օրը Շվեյցարիայի Լոզան քաղաքում բացվել է «Ակվատիսը»՝ Եվրոպայի խոշորագույն ակվարիումը քաղցրահամ ջրով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:


Գործակալության թղթակցի հաղորդմամբ՝ 3.500 քմ մակերեսով տարածքում նախագծի հեղինակները տեղադրել են աշխարհի 5 մայրցամաքների 20 տարբեր էկոհամակարգեր, որոնք տեղավորում են 300 բույս, 100 սողուն և ավելի քան 10 հազար տեսակի ձկներ:


Նշվում է, որ սողունների մեծ մասը տեղափոխվել է Լոզանի վիվարիումից, որը փակվել է մի քանի տարի առաջ: Մյուս կենդանիները և ձկները բերվել են այլ երկրներից:


Նախագծի ստեղծողները հատուկ ուշադրություն են դարձնում էքսկուրսիաների ինտերակտիվ ուղեկցմանը: Յուրաքանչյուր ակվարիումի մոտ տեղադրված վահանակների վրա կարելի է իմանալ բոլոր տեսակների պատմությունը: Դրանից բացի, խաղի ձևով ներկայացվում է Երկիր մոլորակի վրա ջրի առաջացման, մեր օրերում քաղցրահամ ջրի հետ կապված վիճակի և գլոբալ տաքացման ազդեցության մասին:


Աղբյուրի տվյալների համաձայն՝ «Ակվատիսի» կառուցման համար պահանջվել է 63 միլիոն շվեյցարական ֆրանկ (մոտ 60 միլիոն դոլար): Պլանավորվում է, որ նոր ակվարիում և վիվարիում ամեն տարի կայցելի մոտ 400-450 հազար մարդ: