Մեծ Բրիտանիայում ապաստանից բերված շունն ընկերացել է ընտանիքի երեխայի հետ


Մեծ Բրիտանիայում ապաստանից բերված շունն ընկերացել է ընտանիքի երեխայի հետ
Հոկտեմբեր 22 18:13 2017

Աշխարհում բոլորը սիրելու և սիրված լինելու կարիք ունեն, այդ թվում՝ շները: Այսպես, անգլիական փոյնթեր ցեղատեսակի Նորա անունով շունը նոր տուն է գտել և հասկացել՝ ինչ է մարդկային սերը և խնամքը:

Bored Panda-ի հաղորդմամբ՝ Նորայի նախկին տերը վատ է վերաբերվել նրան, ինչի հետևանքով շունը վախեցել է բոլոր կենդանի արարածներից:


«Յոթ տարի առաջ Նորային բերեցինք կենդանիների ապաստանից՝ մինչև մեր ընտանիքում երեխաների ծնվելը: Չնայած նախկին տանը նրան վատ են վերաբերվել, շունն ընտելացել է մեզ և սկսել ընկերություն անել մեր որդու՝ Արչիի հետ», - պատմել է շան տեր Էլիզաբեթը:


Կնոջ խոսքով՝ այժմ իրենց ընտանիքում 3 երեխա, կենդանիների ապաստարանից բերված 3 շուն և 3 կատու կա:


«Երբ Արչին լոգանք է ընդունում, Նորան պառկում է գետնին և սպասում՝ մինչև նա վերջացնի», - ասել է կինը: