ԱՄՆ 5 նախկին նախագահները 31 մլն դոլար են հավաքել փոթորիկներից տուժածների համար


ԱՄՆ 5 նախկին նախագահները 31 մլն դոլար են հավաքել փոթորիկներից տուժածների համար
Հոկտեմբեր 22 18:00 2017

ԱՄՆ 5 նախկին նախագահները գործարկել են դրամահավաք արշավ՝ փոթորիկներից տուժածների համար, որն օգնել է հավաքել 31 մլն դոլար։ Այս մասին հայտնել է կազմակերպիչների շտաբի մամլո ծառայությունը։

Նախաձեռնությունը սեպտեմբերին գործարկել էին ներկայում ողջ բոլոր նախկին նախագահները՝ Ջիմմի Քարթերը, Ջորջ Բուշ-ավագը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ-կրտսերը և Բարաք Օբաման։

Ներկա դրությամբ նվիրատվություններ են ստացվել 80 հազար մարդուց։

Ակցիայի կազմակերպիչներից մեկի՝ Դևիդ Ջոնսի խոսքով՝ «Հարվի», «Իրմա» և «Մարիա» փոթորիկների հասցրած վնասը գերազանցում է 300 մլրդ դոլարը։