Ընտրությունների ժամանակ Facebook-ը եղել է Քլինթոնի կողմից. Թրամփ


Ընտրությունների ժամանակ Facebook-ը եղել է Քլինթոնի կողմից. Թրամփ
Հոկտեմբեր 22 13:08 2017

2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Facebook սոցցանցը եղել է Հիլարի Քլինթոնի կողմից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Խաբեբա Հիլարի Քլինթոնը նախագահական ընտրությունների վրա ծախսել է հարյուր միլիոնավոր դոլարներ ավելի, քան ես։ Facebook-ը եղել է նրա կողմից, այլ ոչ թե իմ»,-գրել է Թրամփն իր թվիթերյան էջում։

Թրամփի խոսքով՝ Քլինթոնը միլիարդավոր դոլարներ է ուղղել CNN, ABC, NBC և CBS հեռուստաալիքներով կեղծ նորությունների թողարկմանը։

Մի շարք ամերիկյան ԶԼՄ-ներ մեղադրել են Ռուսաստանին ընտրություններում սոցցանցերի օգնությամբ Թրամփին աջակցելու մեջ։ Թրամփն իր հերթին նման հրապարակումներն անվանել է դավադրություն իր դեմ։



loading...