ՏԻՄ ընտրությունների համար ԿԸՀ-ում հավատարմագրվել է 11 տեղական ՀԿ և 24 լրատվամիջոց


ՏԻՄ ընտրությունների համար ԿԸՀ-ում հավատարմագրվել է 11 տեղական ՀԿ  և 24 լրատվամիջոց
Հոկտեմբեր 22 11:19 2017

Նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել 11 տեղական հասարակական կազմակերպություն՝ 1 017 դիտորդներով:

Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել է 24 տեղական զանգվածային լրատվության միջոցի 275 ներկայացուցիչ: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու հանրապետության 69 համայնքներում, այդ թվում՝ քաղաքային. Կապան, Քաջարան, Ախթալա,Ստեփանավան, Տաշիր, Չարենցավան, Եղվարդ և այլն:
Նշենք, որ Արտաշատում ևԳորիսում կանցկացվեն քաղաքապետի արտահերթ ընտրություններ: