Apple-ը iPhone X-ի բյուջետային տարբերակ է մշակում


Apple-ը iPhone X-ի բյուջետային տարբերակ է մշակում
Հոկտեմբեր 22 11:38 2017

Համացանցում տեղեկություն է հայտնվել, որ Apple-ը բյուջետային սմարթֆոն է մշակում, որը դիզայնով և ֆունկցիոնալությամբ նման iPhone X-ին, փոխանցում է Life.ru-ն:

Մի քանի ասիական աղբյուրներ հայտնում են, որ ընկերությունը գաջետը կթողարկի Android-սմարթֆոնների առատության դեմ մրցակցության համար, այն կարժենա առնվազն 100 դոլարով պակաս, քան iPhone X-ը՝ 900 դոլար:

iPhone X-ի բյուջետային տարբերակը կունենա OLED-դիսփլեյ, Face ID և TrueDepth տեսախցիկների համակարգ: