Աշուն և տաք շոկոլադ.ամենահամեղ բաղադրատոմսերը


Աշուն և տաք շոկոլադ.ամենահամեղ բաղադրատոմսերը
Հոկտեմբեր 22 13:47 2017

Մեկ բաժակ տաք շոկոլադը միշտ էլ բավական է տրամադրությունը բարձրացնելու և լիցքաթափվելու համար: 

 

Տաք շոկոլադ ջրով

 Картинки по запросу горячий шоколад осень

Մեկ բաժակ ջրով տաք շոկոլադ ստանալու համար վերցրեք 50 գր շոկոլադ, մասերի բաժանեք, տեղավորեք հարմար կաթսայի մեջ և հենց վրան եռացրած ջուր լցրեք: Խառնեք մինչև միասեռ զանգված ստանալը և վայելեք:

 

Տաք շոկոլադ սուրճով և կոնյակով

 Похожее изображение

Վերցրեք ½ բաժակ սերուցք, 80 մլ լիկյոր, 80 մլ կոնյակ, 1 ճաշի գդալ լուծվող սուրճ, 2,5 բաժակ եռացրած կաթ, ½ բաժակ եռացրած ջուր, 60 մլ շաքար, 60 գր քերիչով անցկացրած կիսաքաղցր շոկոլադ: Ոչ մեծ կաթսայում խառնեք շաքարը, շոկոլադը, ջուրը և հասցրեք եռման աստիճանի, թուլացրեք կրակը և թողեք, որ երկու րոպե եռա: Անուհետև, շարունակ խառնելով, ավելացրեք կաթը, սուրճը, կոնյակը, լիկյորը և թողեք ևս 2 րոպե: Վերցրեք կրակից, լցրեք բաժակների մեջ և վրան սերուցք լցրեք:

Տաք շոկոլադ սերուցքով

 Похожее изображение

Վերցրեք 100 գր սև շոկոլադ, 250 մլ կաթ կամ ոչ յուղոտ սերուցք, 2 ճաշի գդալ ջուր, շաքար' ըստ ճաշակի և սերուցք զարդարելու համար: Շոկոլադը մանրացրեք և հալեցրեք գոլորշու վրա: Ավելացրեք 1-2 ճաշի գդալ ջուր և խառնեք մինչև համասեռ զանգված ստանալը: Առանձին կաթսայում եռացրեք կաթը /կամ սերուցքը/ և բարակ շիթով լցրեք շոկոլադի վրա' անընդհատ խառնելով: Վերցրեք շոկոլադը ջրաբաղնիքից, էլի մի քիչ խառնեք, լցրեք բաժակներն ու ավելացրեք սերուցքը:

Տաք շոկոլադ զեֆիրով

 Похожее изображение

Խառնեք 3 թեյի գդալ կակաոն 1,5 թեյի գդալ շաքարի հետ, ավելացրեք 50 մլ տաք կաթ և խառնեք մինչեւ պինդ մասսա ստանալը: Ավելացրեք 150 մլ կաթ, խառնեք և հասցրեք եռման աստիճանի: Պատրաստի տաք շոկոլադի վրա զեֆիրներ լցրեք: