Օրվա բաղադրատոմս. Տաք բուտերբրոդներ


Օրվա բաղադրատոմս. Տաք բուտերբրոդներ
Հոկտեմբեր 22 10:18 2017

Բաղադրամասեր`

Սունկ-12 հատ

Պանիր-50 գրամ

Լոլիկ- 1 հատ

Մաղադանոս

Կծու պղպեղ

Աղ

Միջուկ` Լվանալ սունկը, կեղևազատել, բայց դա պարտադիր չէ:


Պոչերը հեռացնել, դրանք քերել, լոլիկը և թույլ կծու պղպեղը մանրացնել:

 Մաղադանոսը ևս մանրացնել, ավելացնել աղ պղպեղ:

Հացը բարակ շերտերով կտրատել, վրան ավելացնել միջուկը ու պանիր քերել:

 Դնել ջեռոցը 7 րոպե 180 աստիճանով:


Բարի ախորժակ: