Ինչպես խթանել տղամարդկանց պտղաբերությունը բնական միջոցներով


Ինչպես խթանել տղամարդկանց պտղաբերությունը բնական միջոցներով
Հոկտեմբեր 22 00:16 2017

Զույգերի բեղմնավորման ձախողման պատճառներից կարող է լինել սերմնահեղուկի քիչ քանակությունը, դանդաղ շարժը։
Այս բաղադրիչները կարող են օգնել բարելավել սերմնահեղուկի որակը և օգնել բեղմնավորմանը։

Բանան
Բանանը պարունակում է էնզիմներ, A, B1 և C վիտամիններ։ Այս վիտամինները խթանում են սերմնահեղուկի արտադրությունն ու վերականգնում դրանց կարողությունը։

Սև շոկոլադ
Սև շոկոլադը պարունակում է Լ-արգինին կոչվող ակտիվ բաղադրիչ, որը խթանում է սպերմայի քանակը։

Սխտոր
Սխտորը հարուստ է ալիցինով, որը բարելավում է արյան շրջանառությունը։ Այս պրոցեսն օգնում է նաև սեռական օրգաններում արյան շրջանառությանը, որն էլ ամրացնում է սերմնահեղուկը։

Նուռ
Նուռը հարուստ է հակաօքսիդանտներով, որը նվազեցնում է սերմնահեղուկի վնասման հավանականությունը։ Նուռի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է օրգանիզմում ազատ ռադիկալների վերացմանն ու բարձրացնում է սերմնահեղուկի կարողությունը։

Ընկույզ
Ընկույզը ևս հարուստ է արգինինով, որը խթանում է սերմնահեղուկի ծավալն ու արտադրությունը։ Այն հարուստ է օմեգա-3 ճարպային թթուներով, որոնք բարելավում են սեռական օրգանում արյան շրջանառությունը։

Սպանախ
Սպանախը հարուստ է ֆոլաթթվով, ինչը մեծացնում է սերմնահեղուկի ծավալը, ինչպես նաև շարժունակությունը։

Ձու
Ձուն խթանում է պտղաբերությունը և մեծացնում սերմնահեղուկի ծավալը։ Ձուն հարուստ է վիտամին E-ով, հակաօքսիդանտներով, որոնք բջիջները պաշտպանում են ազատ ռադիկալներից։

Դդմի սերմ
Դդմի սերմերը զգալի ազդեցություն են ունենում սերմնահեղուկի ծավալի վրա։ Այն հարուստ է օմեգա-3 ճարպային թթուներով, որոնք կարգավորում են արյան շրջանառությունը։

Ջուր
Շատ ջուր խմելը ևս օգնում է օրգանիզմին խթանել սերմնահեղուկի քանակը, ինչպես նաև մեծացնում է սերմնահեղուկի ֆունկցիոնալությունն ու շարժումը։

Այն տղամարդիկ, ովքեր ցանկանում են խթանել իրենց պտղաբերությունը պետք է խուսափեն ակլոհոլից, ծխախոտից, տապակած սնունդից, չափից ավել սուրճից, տաք վաննաներից, սաունաներից ու ջակուզիներից։
Առողջ ապրելակերպն ու ճիշտ սննդակարգը որոշ ժամանակ անց էականորեն կբարելավեն իրավիճակը։



loading...