Բարի և ուրախալի լուր. Երևանում եռյակ է ծնվել. Նրանք ծնողների առաջնեկներն են


Բարի և ուրախալի լուր. Երևանում եռյակ է ծնվել. Նրանք ծնողների առաջնեկներն են
Հոկտեմբեր 22 03:41 2017

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 00:10-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնի ծննադատանը եռյակ է ծնվել: Ինչպես հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, լույս աշխարհ են եկել Գարեգին Միքայելյանի և Հերմինե Հարությունյանի առաջնեկները՝ եռյակը: Երեխաները լույս աշխարհ են եկել բնական ճանապարհով: Փոքրիկները երեքն էլ աղջիկներ են և առողջական խնդիրներ չունեն՝ չնայած գնվում են մասնագետների անմիջական հսկողության ներքո: Գարեգինը ծնունդով Լոռու մարզի Ալավերդի քաղաքից է, իսկ մայրը՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից: Երևանում ապրում են վարձակալությամբ:



loading...