Բասկետբոլ. Ուրարտուն մեկնարկեց հաղթանակով


Բասկետբոլ. Ուրարտուն մեկնարկեց հաղթանակով
Հոկտեմբեր 22 03:18 2017

Այսօր մեկնարկեց բասկետբոլի տղամարդկանց Ա լիգայի կանոնավոր առաջնության 1-ին տուրը: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մեկնարկային խաղում Երևանի «Ուրարտուն» 88-68 հաշվով առավելության հասավ ՖԻՄԱ ակումբի նկատմամբ:

1-ին տուրի մյուս երկու հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 22-ին, որտեղ «Շիրակը» կհյուրընկալի «Ինժիներին», իսկ «Արթիկը»՝ «Արցախին»:

Հանդիպումները կսկսվեն 16:00-ին:

լուսանկարը՝ ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից:



loading...