Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանի գլխավորությամբ, օպերատիվ տվյալները իրացնելիս, պարզել են երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Երևանում ՀՀ ՊՆ վարչական շենքի մոտ գազային ատրճանակից կրակոց արձակած անձի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 27-ամյա Նարեկ Սամսոնյանն է, ով բերման է ենթարկվել ոստիկանության Ավանի բաժանմունք: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ն. Սամսոնյանը ոստիկաններին հայտնել է, որ կրակոցն արձակել է ինքը՝ իր մոտ եղած «Կոլտ» մակնիշի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից:
Ավելին` սկզբնաղբյուր կայքում