Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ նոր ռեկորդով


Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ նոր ռեկորդով
Հոկտեմբեր 22 01:32 2017

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պայքարն ավարտեցին մինչև 20 տարեկան +105 կգ քաշային երիտասարդները,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մրցակիցների նկատմամբ բացահայտ առավելությամբ չեմպիոնի կոչումը նվաճեց Սիմոն Մարտիրոսյանը, որը նաև երկամարտում այս տարիքային խմբի Եվրոպայի նոր ռեկորդ սահմանեց (433 կգ):

Հայաստանցի մարզիկը պոկում վարժությունում առաջին իսկ մոտեցմամբ՝ 186 կգ, անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ, սակայն այնուհետև հաջորդաբար սանձեց նաև 192 և 197 կիլոգրամները: Սիմոնը մրցակցությունից դուրս էր նաև հրում վարժությունում (236 կգ):



loading...