NASA-ի գիտնականները գործարկել են Access Mars ինտերնետ-ծառայությունը, որը համացանցի ցանկացած օգտատիրոջ հնարավորոթյուն է տալիս զբոսնել Մարսի մակերևույթով:
Զբոսնել կարելի է Curiosity մարսագնացի երթուղով, որը Կարմիր մոլորակի մանրամասն լուսանկարներ է արել: Այդ քարտեզը համալրված է մեկնաբանություններով, որոնք պատմում են, թե մասնավորապես որտեղ է տվյալ պահին գտնվում զբոսանքի մասնակիցը կամ հետաքրքիր փաստեր պատմությունից և գիտությունից:
Ծառայությունը նախատեսում է վիրտուալ իրականության սարքերի միացման հնարավորություն, ինչը հնարավորություն կտա ամբողջովին զգալ մոլորակի մթնոլորտը:
Այդ նախագծի պատրաստման համար NASA-ի մասնագետները համագործակցել են Google-ի քարտեզագիրների հետ:
Ծառայությունը հասանելի է ինչպես համակարգչից, այնպես էլ՝ iOS-ի և Android-ի հիմքով բջջային սարքերից: