Աճուրդում վաճառվել է Թրամփի հեղինակած երկրորդ նկարը


Աճուրդում վաճառվել է Թրամփի հեղինակած երկրորդ նկարը
Հոկտեմբեր 21 18:13 2017

Լոս Անջելեսի Julien’s Auctions աճուրդում բարձ գնով վաճառվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկարած նկարը:

Usa.one-ը հաղորդում է, այս անգամ աճուրդում վաճառվել է Էմփայեր Սթեյթ Բիլդինգի պատկերով նկարը, որը նախագահը 23 տարի առաջ Մառ ա Լագոյում իր ակումբի բացման առիթով բարեգործական աճուրդի ժամանակ նկարել էր:

1995-ին Թրամփը նկարել էր հայտնի մանհեթենյան երկնաքերը 30×20սմ չափի թղթի վրա, սեւ մարկերի մի քանի նրբագծով, որից հետո այն 100 դոլարից պակաս գնով վաճառվեց:

Julien’s Auctions-ը կարողացավ նրա համար ավելի բարձր գին սահմանել՝ 16 հազար դոլար: Գնորդը ցանկացել է գաղտնի մնալ:



loading...