1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Հյուրանոցի ադմինիստրատորները մարմնավաճառներին կացարան են տրամադրել ու յուրաքանչյուր հաճախորդից միջնորդավճար ստացել

Հյուրանոցի ադմինիստրատորները կողմնակի եկամուտ ունենալու նպատակով մարմնավաճառներին կացարան են տրամադրել և յուրաքանչյուր հաճախորդից որպես միջնորդավճար են ստացել 1000-ից 3000-ական ՀՀ դրամ, հայտնում է Փաստինֆո-ն։

Գյումրի քաղաքում գործող հյուրանոցային համալիրներից մեկի երկու ադմինիստրատորները գույքային օգուտ ստանալու նպատակով 2016թ. մայիսից մինչև դեկտեմբեր հաստատության սենյակները բնակության և պոռնկությամբ զբաղվելու համար տրամադրել են մարմանավաճառների:
Մեղադրանքի համաձայն՝ Անահիտը մարմանավաճառներ Մխիթարյանից, Թաթոյանից, Գրիգորյանից որպես միջնորդավճար ստացել է 1000-ից 3000-ական ՀՀ դրամ գումար:
Բացի այդ Անահիտը պայմանավորվածություն է ձեռք բերել մարմնավաճառությամբ զբաղվող Թորոսյանի հետ` հյուրանոց այցելած հաճախորդների հետ վճարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար, զանգահարելով հրավիրել հյուրանոց, որտեղ Թորոսյանը 5000 ՀՀ դրամով սեռական հարաբերություն է ունեցել անծանոթների հետ և Անահիտին վճարել է 1000-2000 ՀՀ դրամ միջնորդավճար:
Գործով մյուս ամբաստանյալ Ռուզաննային մեղադրանք է առաջադրվել նույն հյուրանոցում նույն մարմնավաճառներին կացարան տրամադրելու և պոռնկությամբ զբաղվելու համար նրանցից որպես միջնորդավճար 1000-ից 3000-ական ՀՀ դրամ գումար ստանալու համար:
Բացի այդ, Ռուզաննան պայմանավորվածություն է ձեռք բերել մարմնավաճառությամբ զբաղվող Թորոսյանի հետ` հյուրանոց այցելած հաճախորդների հետ վճարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար՝ զանգահարելով հրավիրել է հյուրանոց, որտեղ Թորոսյանը 5000 ՀՀ դրամով սեռական հարաբերություն է ունեցել անծանոթների հետ իրեն վճարելով 1000-2000 ՀՀ դրամ միջնորդավճար:
Անահիտին և Ռուզաննային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նրանց երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Աղբյուր` Փաստինֆո

loading...
Լրահոս
Հունվարի 23-ի աստղագուշակ Խնդիրներ, որոնց հետ առնչվում է ցանկացած դեռահաս աղջիկ Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից կամ «ոսկրերից» Արարքներ, որոնց շնորհիվ տվյալ տղամարդն ավելի արագ կարող է սիրահարվել «ՄՏՍ Արմենիա»-ն վաճառվելու է Aramayo Investment LTD ընկերությանը Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ Վենգերը հայտնել է, թե որ դիրքում կարող է խաղալ Մխիթարյանը Օբամայի դստերը «բռնացրել են» բրիտանացի երիտասարդի հետ 6 գաղտնի կազմակերպություններ, որոնք հանդիսանում են աշխարհի իրական տիրակալները Մխիթարյանը խաղացող է, ում երբեք չենք մոռանա.Մոուրինյու «Քրդերի դերն անհրաժեշտ է ապահովել սիրիական կարգավորման գործում». Լավրով Մխիթարյանի առաջին հարցազրույցն Արսենալ տեղափոխվելուց հետո Հենրիխը լիարժեք ֆուտբոլիստ է.Վենգեր Ամսվա որ օրը տեսած երազն ինչ է նշանակում Մխիթարյանը պաշտոնապես դարձավ Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ «Կարևորի մասին» Artn tv-ի համար. Հունվարի 22 Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի միջև տարաձայնություններ են սկսվել՝ կապված «Մի գնա» երգի հետ Երեք մեթոդ, որոնք կօգնեն ազատվել խռմփոցից Արտակարգ իրավիճակ Երևանում.«Քինգ Լաքի» հյուրանոցային համալիրում կանխվել է գինովցած ոսկե երիտասարդների «ռազբորկեն» Յըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին Կյանքի դասեր, որոնք կարելի է քաղել բուդիստական ուսմունքից Բաթումում Բաքվի ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառում է կազմակերպվել Ընկույզի օգտակար հատկություններն ու հակացուցումները ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է