31-ամյա երիտասարդը պարտքերի պատճառով փորձել է նետվել ձորը


31-ամյա երիտասարդը պարտքերի պատճառով փորձել է նետվել ձորը
Հոկտեմբեր 21 11:55 2017

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցներին ծառայություն կատարելու ժամանակ մոտեցել են քաղաքացիներ և հայտնել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում գատնվող Ձորագետի կիրճից մի քաղաքացի փորձում է ինքնասպան լինել՝ իրեն ցած նետելով, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն օպերատիվորեն ժամանում են նշված վայր և 1.5 ժամ բանակցություններ են վարում երիտասարդի հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Ի վերջո, ոստիկաններին հաջողվում է Ստեփանավանի բնակիչ՝ 31-ամյա Արսեն Ղ.-ին համոզել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահող քայլին։ Իսկ նա սպառնում էր, որ կամ իրեն կգցի, կամ էլ կախվելու միջոցով վերջ կտա իր կյանքին։ Արդեն Ոստիկանության Ստեփանավանի բաժնում երիտասարդը խոստովանում է, որ այդ ծայրահեղ քայլին դիմում էր պարտքերի պատճառով։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում



loading...