Ծեծի է ենթարկվել Ախալցիխեի քաղաքապետի թեկնածուն


Ծեծի է ենթարկվել Ախալցիխեի քաղաքապետի թեկնածուն
Հոկտեմբեր 21 11:43 2017

Ընտրատեղամասերի բացվելուց ժամեր առաջ Ախալցիխեում ծեծի է ենթարկվել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Իրակլի Բարամիձեն: Այս մասին հայտարարել են ՄԱՇ-ից, գրում է Ալիք Մեդիան։

Բարամիձեի խոսքով, նրան ծեծի են ենթարկել «Վրացական երազանք»-ի անդամները, երբ փորձել է նկարահանել «Վրացական երազանք»-ի գրասենյակը:

Բարամիձեի խոսքով, «Վրացական երազանք»-ից մեծամասնական թեկնածու Զույա Բալիշվիլիի որդին նրան հարվածել է:

Իշխող թիմում վերոնշյալ մեղադրանքները հերքում են: «Վրացական երազանք»-ից հայտարարել են, թե «Միացյալ ազգային շարժումը» սադրում է: