Ինչպես դառնալ աստղ «ոչնչից». այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է


Ինչպես դառնալ աստղ «ոչնչից». այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է
Հոկտեմբեր 21 10:47 2017

Քիմ Քարդաշյանն ի կատար է ածել միլիոնավոր մարդկանց երազանքը, նա օդից փող է ստեղծում:Այսօր` հոկտեմբերի 21-ին, լրանում է Քիմի 37-ամյակը: Նրա ծննդյան օրվա կապակցությամբ ռուսական «Леди Mail.Ru» կայքը բացահայտում է Քիմ Քարդաշյանի ֆենոմենը:

Ով է Քիմ Քարդաշյանը: Ինչ է արել նա, որ ամբողջ աշխարհը նրա մասին է խոսում, որ նրա լուսանկարները հայտնվում են ամսագրերի շապիկներին ավլեի հաճախ, քան ամենավաստակավոր ու հայտնի դերասանուհիներինը: Ինչ է պետք անել` հասնելու համար այն ամենին, ինչին որ Քիմն է հասել…

Ծնվել ճիշտ ընտանիքում

Քիմը ծնվել է Լոս-Անջելեսում, շատ հաջողակ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի ընտանիքում: Նրա մայր Քրիսը չէր աշխատում, ամբողջ ազատ ժամանակն իրեն եւ երբեմն երեխաներին էր տրամադրում: Երեխաները չորսն էին` Քիմը, Քլոեն, Քորթնին եւ Բոբը:

Քիմը մեծացել է հաջողակ երաժիշտների, դերասանների ու գործարարների միջավայրում, էլիտար դպրոց է հաճախել, չի իմացել «ոչ» բառն ու ծննդյան տոները Մայքլ Ջեքսոնի ամառանոցում է նշել:

Այս հանգամանքը շատ է ազդել նրա հետագա ճակատագրի վրա:

Պատրաստ լինել սեփական կյանքը շոուի վերածել

Քիմը դեռ մանուկ հասակից էր սիրում ռեալիթի-շոուները: Դեռ փոքր տարիքում ընկերուհիներին ասում էր, որ իր կյանքը ցուցադրելու են հեռուստացույցով:

Քիմի երազանքը կատարվեց 2007 թվականին, երբ նրա մայրը, խորթ հայր Քրիսը եւ իրենք` 6 երեխաներով, դարձան «Քարդաշյանների ընտանիք» շոուի հերոսները: Էքսցենտրիկ ընտանիքը աջուձախ փող էր ծախսում, հայտնվում բամբասանքների կենտրոնում, երեկույթներ կազմակերպում եւ պարզապես ապրում… տեսախցիկների հսկողության ներքո:

Կարծես թե դրա մեջ ոչ մի հետաքրքիր բան չկա: Բայց այս ընտանիքի կյանքին ամերիկացիները հետեւում են արդեն 10 եթերաշրջան: Մեկ սերիայի տեւողությունն անգամ 22-ից դարձրել են 40 րոպե, չնայած որ շատ քննադատություններ էլ են հնչում:

Ամուսնանալ հանուն փիառի

Ճիշտ փիառն ամեն ինչի հիմքն է: Մոռացեք պատվի, սիրո ու անունի մասին: Նման մի քայլ արեց Քիմը: 2011 թվականին նա ի ցուցադրություն բոլորին` ամուսնացավ: Ավելի ճիշտ, նա բոլորին համոզում էր, թե իր եւ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի սերը հավերժ է: Բայց ոչ ոք չէր հավատում: Հարսանիքի ամեն նշույլն այնպես էր պլանավորած, ասես հոլիվուդյան ֆիլմ լիներ: Քիմը նեղանում էր, երբ ասում էին, թե դա փիառի համար է:

Ամուսնացան, հեռուստադիտողները հիացած էին… ամուսնալուծվեցին 72 օրից:

Ամուսնանալ կրկին, բայց այս անգամ ԱՄՆ–ի ապագա նախագահի հետ

Քիմը երկար փնտրեց եւ ի վերջո իրեն համապատասխան ամուսին գտավ: Ռեփեր Քանյե Ուեսթի հետ նրանք ամուսնացան 2014 թվականին, սակայն նրանք երկար տարիներ մտերիմ ընկերներ են եղել: Նրանք դուստր ունեցան` Նորթը, ապա որդի՝ Սեյնթը։ Շուտով փոխնակ մոր օգնությամբ լույս աշխարհ կգա զույգի երրորդ երեխան։

Հարսանիքը Ֆրանսիայի դղյակներից մեկում էր եւ իհարկե ամեն անկյունից նկարահանվում էր: Քանյեն նույնպես սիրում է լինել ուշադրության կենտրոնում, իրեն լավագույն ռեփեր է հռչակել եւ անգամ վերջերս հայտարարեց, որ ԱՄՆ-ի հաջորդ նախագահական ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը:

Հղիությունը շոուի վերածել

2013-ին Քիմը դուստր ունեցավ, ում Նորթ անվանեցին: Երկրորդ հղիության ժամանակ Քիմն իր բավականին մեծ փորը ընդգծում էր, որքանով որ դա հնարավոր է: Թափանցիկ շորերով ու հղիության մասին խոսելով` Քիմը ամեն տեղ գովազդում էր հղիությունը: Այսօր, սակայն, իրենց ապագա փոքրիկի փոխնակ մոր անձը խիստ գաղտնի է պահվում։

Հազար սելֆի անել ու դրանք հրապարակել գրքում

Կարո՞ղ եք պատկերացնել մարդկանց, ովքեր գիրք գնեն, որը միայն սելֆիներից է բաղկացած։ Կմտածեք, որ չկա նման մարդ, եթե իհարկե, գիժ չէ: Իսկ ահա Քիմը 1000 սելֆի արեց եւ հրատարակեց գրքում, գրքի ողջ տպաքանակը վաճառվեց րոպեների ընթացքում: Ընդ որում, նրա Ինստագրամը լի է սելֆիներով, իսկ հետեւորդների թիվը 50 միլիոնից ավելի է:

Փող ստեղծել անգամ անհաջողությունների վրա

Իր կյանքի ընթացքում Քիմը բազմաթիվ անհաջողություններ է ունեցել: Երգ ձայնագրեց ու անմիջապես ճանաչվեց երկրագնդի ամենավատ երգչուհի: Նկարահանվեց ֆիլմերում եւ սերիալներում, անմիջապես ծաղրեցին: Նրա տարօրինակ հագուստները շաբաթներով քննարկվում է:

2006-ին Քիմը սեքս-սկանդալի կենտրոնում հայտնվեց: Նրա ինտիմ տեսանյութը հայտնվեց համացանցում: Քիմը սկզբում ուզում էր դատի տալ այն տարածողներին, բայց հետո փոշմանեց: Նա որոշեց, որ վիդեոյի յուրաքաչնյուր տարածումից իրեն պետք է գումար հասնի, եւ այդ վիդեոյից արդեն 4.5 միլիոն դոլար վաստակել է ու դեռ շարունակում է վաստակել:

Ֆանատներին «երես տալ» տարօրինակ հայտարարություններով

Երբ Քիմի անիմաստ զգեստները վերջանում են, եւ չի իմանում, թե ինչով իր հանդեպ ուշադրություն առաջացնել, սկսում է անիմաստ հայտարարություններ անել: Մի անգամ նա Twitter-ի իր էջում անհասկանալի ստատուս գրեց` «The pope is dope»:

Dope բառը ժարգոնով է եւ մի քնաի նշանակություն ունի` թմրանյութ, հիմար եւ զիլ: Pope-ը Հռոմի պապն է:

Թե կոնկրետ որ իմաստն ի նկատի ուներ Քիմը, հայտնի չէ, նա ոչ մի կերպ չմեկնաբանեց ստատուսը, թեեւ այն շատ երկար քննարկվում էր:

Ունենալ աշխարհի ամենագեղեցիկ հետույքը

Իրականում բոլորն էլ գիտեն Քիմի գլխավոր հաջողության գաղտնիքը: Դա ոչ հաջողությունն է, ոչ փողը: Նրա գաղտնիքը հետույքն է: Քիմի հետույքը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ հետույքը…