Դաժան ավտովթար Արարատի մարզում. 27-ամյա վարորդը բախվել է հաստաբուն ծառին. 25-ամյա եղբայրը տեղում մահացել է, վարորդին տեղափոխել են հիվանդանոց


Դաժան ավտովթար Արարատի մարզում. 27-ամյա վարորդը բախվել է հաստաբուն ծառին. 25-ամյա եղբայրը տեղում մահացել է, վարորդին տեղափոխել են հիվանդանոց
Հոկտեմբեր 21 10:22 2017

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ուենեցել Արարատի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում Գոռավան գյուղի բնակիչ 27-ամյա Արմեն Կարապետյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի 28 OU 967 համարանիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել հաստաբուն ծառին, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, համագյուղացի 25-ամյա Ժորա Կարապետյանը տեղում մահացել է : Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ում օպերատիվորեն ժամանած բժիշները տեղափոխել են Վեդու բժշկական կենտրոն. որից հետո փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորի դին:

Դեպքի վայրում հավաքավածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են և վիրավորին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Տ. Գրիգորյանը: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում