Այսօր Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են


Այսօր Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են
Հոկտեմբեր 21 10:11 2017

Վրաստանը տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ է ընտրում՝ 64 սակրեբուլոյի (շրջանային խորհրուրդ) 2058 պատգամավոր, ինչպես նաև 5 քաղաքի և 59 շրջանի ղեկավարների, գրում է aliq.ge-ն:

Պայքարում է 22 կուսակցություն և 5 ընտրական դաշինք: Ամենամեծ դաշինքը 3 կուսակցություն միավորող «Միացյալ ազգային շարժումն» է: Անկախ թեկնածուները 12-ն են:

208 ընտրատեղամասի համար քվեաթերթիկները երկլեզու են՝ վրացերեն, ադրբեջաներեն, 133-ում՝ վրացերեն, հայերեն, իսկ 4 տեղամասում՝ 4 լեզվով: Ընտրությունների հաղթող է համարվում 50 տոկոսի շեմն անցած թեկնածուն: Հակառակ դեպքում՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է ընտրությունների երկրորդ փուլ:

Այս ընտրությունների առանձնահատկություններից է ներքին գործերի նախարարության և բանակի հատուկ տեղամասերի բացակայությունը: Առաջին անգամ ոստիկաններն ու զինվորականները կարող են քվեարկել սովորական տեղամասերում՝ ըստ բնակության վայրի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



loading...