«Սասնա ծռերից» առնվազն երեք անձ ստանալու է ամենախիստ պատիժը. «Ժամանակ»


«Սասնա ծռերից» առնվազն երեք անձ ստանալու է ամենախիստ պատիժը.
«Ժամանակ»
Հոկտեմբեր 21 09:42 2017

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռերի» խմբից առնվազն 5 անձ կարող է արդարացվել: Պատճառն այն է, որ վերջիններս ՊՊԾ գնդի գրավման մասին չեն իմացել եւ իրենց կարծիքով՝ պարզապես ի պաշտպանություն Սեֆիլյանի բողոքի հանրահավաքի են գնացել:

Մեր տեղեկություններով՝ «Սասնա ծռերից» առնվազն երեք անձ ստանալու է ամենախիստ պատիժը՝ խոսքը հավանաբար ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանի, ինչպես նաեւ Պավլիկ Մանուկյանի ու Վարուժան Ավետիսյանի մասին է:

Վերջին երկուսին ամենախիստ պատիժն է սպասվում՝ՊՊԾ գնդի գրավման օպերացիան կազմակերպելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...