Ցտեսություն ասել օնլայն գնումներին. «Ժողովուրդ»


Ցտեսություն ասել օնլայն գնումներին. 
«Ժողովուրդ»
Հոկտեմբեր 21 09:08 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները, հնարավոր է, առաջիկայում զրկվեն երրորդ երկրներից օնլայն գնումներ կատարելու հնարավորությունից: Բանն այն է, որ ՌԴ կառավարությունն առաջիկայում հնարավոր է` որոշում ընդունի առցանց գնումների ծավալը սահմանափակելու վերաբերյալ` 50 անգամ նվազեցնելով առանց մաքսազերծման օնլայն առեւտրի ծավալները: Այդ ամենը կանդրադառնա նաեւ ՀՀ-ի վրա, քանի որ մեր երկիրը եւս ԵՏՄ անդամ է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ եթե հիմա ՀՀ քաղաքացին առցանց գնումներով այլ երկրներից կարող է մինչեւ 200 հազար դրամի սահմաններում անմաքս ապրանք ձեռք բերել, ապա որոշումից հետո այդ ծավալը կսահմանափակվի մինչեւ 11 հազար դրամը: Սա նշանակում է ցտեսություն ասել օնլայն գնումներին»: Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթ

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում